Գերմանիայում ներկայացվել է Բաքվի վանդալիզմից հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

ֆ
Monument Watch-ը գրում է․

Ս. թ. ապրիլի 4-6-ը Մյունստերի համալսարանում (Գերմանիա) կայացավ «Պատերազմի ժամանակ մշակութային արժեքների պաշտպանությունը և հասանելիությունը» խորագրով գիտաժողովը։ Գիտաժողովը ներառում էր պատերազմի ժամանակ ժառանգության հետ առնչվող փիլիսոփայական և բարոյական խնդիրները։ Քննարկման հատուկ թեմա էր հայ-ադրբեջանական և ռուս-ուկրաինական կոնֆլիկտների ընթացքում մշակութային ժառանգության պաշտպանությունը։

Մեկ առանձին բաժին նվիրված էր հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, որտեղ զեկուցումներով ներկայացան Համլետ Պետրոսյանը՝ «Պատերազմի ժամանակ մշակութային ժառանգության պաշտպանության հիմնախնդիրները. monumentwatch.org ակադեմիական հարթակի փորձը»,  «Մշակութային ժառանգության թվայնացումը և Ջուղայի խաչքարերի ֆենոմենը» և Անուշ Սաֆարյանը՝ «Սահմանը, նշանը և հուշարձանը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում»։

--00—ՍՊ