Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

photo_2024-04-19_09-28-57

Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղում այրվում է պահեստ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աքորի գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։45-ին, մարվել՝ 03։25-ին։ Այրվել է չգործող պահեստ (մոտ 50 քմ)։

--00—ՅՄ