Լոռու և Վայոց Ձորի մարզում իրականացվում են արհեստական քարաթափման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

արհեստականքարաթափում

ԱԻՆ-ից տեղեկացնում են , որ մայիսի 20-ին` ժամը 10:06-ից, Լոռու մարզի Ուրասար գյուղի սկզբնամասում և Վայոց Ձորի մարզի Սալի գյուղի մոտակայքում իրականացվում է արհեստական քարաթափում: 

Դեպքի վայրում աշխատում են Լոռու և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: