Սահմանին կատարվողը ցույց է տալիս՝ Ադրբեջանը և ՀՀ-ն միջնորդների կարիք չունեն, համաձայնության կհասնենք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

լլ

Այն ինչ հիմա կատարվում է մեր սահմանին, ցույց է տալիս, որ մենք միջնորդների կարիք չունենք։ Եթե ոչ ոք չօգտագործի դա իրենց քաղաքական շահերի համար, եթե մեզ առանձին թողնեն, վաղ թե ուշ մենք կհասնենք համաձայնության։ Խաղաղությանը ավելի մոտ ենք, քան երբևէ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Նույնիսկ Մադրիդյան սկզբունքերի շուրջ չէինք կարողանում համաձայնության գալ, չունեինք նույնիսկ խաղաղության պայմանագրի նախագիծ, իսկ այսօր արդեն ունենք։ Կարիք ունենք քննարկել մանրամասները, իհարկե, կողմերը ժամանակի կարիք ունեն։ Եթե դա ստորագրվի, այն պատմական կլինի երկու երկրների համար։ Կարևոր է, որ մենք երկուսս էլ քաղաքական կամք ունենք այն ստորագրելու համար», - նշել է Ալիևը։

 

--00—ԱՊ