Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Ալիև

Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի, ինչպես նաև սահմանների համաձայնեցման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, որպեսզի ամբողջովին ավարտենք հարաբերությունների ռազմական մասը և նվազագույնի հասցնենք ապագա ռիսկերը: Նաև բազմիցս առաջարկել եմ աշխատել ադրբեջանա-հայկական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի ուղղությամբ: Բայց Հայաստանի ղեկավարությունը հրաժարվում է այդ առաջարկներից», - ասել է Ալիևը «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում: 

Ըստ նրա՝ Հայաստանն Ադրբեջանին մինչև հիմա չի փոխանցել Ղարաբաղում ականապատված տարածքների քարտեզը, որի հետևանքով տարածաշրջանում պատերազմի ավարտից հետո վիրավորվել է ավելի քան 100 մարդ:

--00—ՄՀ