Ալիևը հայտարարում է, թե ՀՀ-ն խախտում է Եռակողմ հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

photo_2024-04-23_17-23-14

«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված  հարցը հստակ արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այո, այդ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» բառերը նշված չեն․ այնուհանդերձ, ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։ Այս հայտարարությունը ստորագրել ենք նախագահ Պուտինը, վարչապետ Փաշինյանը և ես։ Եվ արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը»,-ասել է նա։

--00—ՅՄ