Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

Վթար

Այսօր՝ ապրիլի 25-ն, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 57-ամյա Արտաշես Հակոբյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 OT 291 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 14-րդ կմ-ի Ջաջուռի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում, այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Փրկարարները դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, որից հետո դին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազաբալոնը։