«Շնորհակալություն, որ եկաք»․ Կիմ Չեն Ընը մոտ կես ժամ սպասեցրել է Պուտինին

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 25, 24News

1

«Mk.ru»-ն հայտնում է, որ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընն ուշացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից: Հյուսիսկորեացի ղեկավարը չի հասցրել հյուրանոցից ժամանակին հասնել հանդիպմանը: ՌԴ նախագահը, որն ինքն է հաճախ ուշանում բարձրաստիճան գործընկերների հետ հանդիպումներից, ստիպված է եղել Կիմ Չեն Ընին սպասել մոտ կես ժամ:

«Շնորհակալություն, որ եկաք», - ասել է Պուտինը բանակցությունների սրահի մոտ պաշտոնակցին դիմավորելիս:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 25-ին կայացել են Պուտինի և Կիմ Չեն Ընի միջև առաջին բանակցությունները: Նախատեսված 50 րոպեի փոխարեն բանակցությունը  3 ու կես ժամ է տևել, որից 2 ժամը ղեկավարները զրուցել են դեմառդեմ ձևաչափով: 

Բանակցությունների հետո երկու երկների ղեկավարները փթխանակվել են նվերներով։ 

Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո Պուտինը մեկնել է Չինաստան։ 

1