«Շերեմետևոյում» հրդեհված օդանավում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չեն եղել․ ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

«Շերեմետևո» օդանավակայանում վայրէջքի պահին հրդեհված Sukhoi Superjet 100 ինքնաթիռի նախնական տվյալներով զոհերի և վիրավորների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան: 24News-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության ծառայությունից:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել «Աերոֆլոտ» ավիաընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռը, որը Մոսկվա-Մուրմանսկ չվերթն էր իրականացնում։ Օդանավավը վարէջքի պահին հրդեհվել է, ինչի հետևանքով ներսում գտնվող 78 մարդկանցից 41-ը զոհվել են

 

Տեսանյութեր

Live

Լրահոս