Բակից էլեկտրական սղոց ու շաղափ է գողացել և բերման ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

1

Մայիսի 13-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող շուկայի տարածքից բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Կամո Վ.-ին:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա խոստովանական բացատրություն է տվել, որ մայիսի 12-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արջուտ գյուղի գյուղապետարանի մոտ գտնվող տան բակից գողացել է էլեկտրական սղոց եւ շաղափ:

Կամո Վ.-ի ձեռքին եղած պոլիէթիլենային պայուսակի մեջ հայտնաբերվել են էլեկտրական սղոցն ու շաղափը:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս