Խրախուսե՛ք ձեր երեխաներին, որ օգտվեն թանգարաններ այցելելու իրենց տրված տոմսակներից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 14, 24News

Արայիկ Հարությունյան

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և ուսուցիչներին ու ծնողներին հորդորել, որ  երեխաներին հնարավորություն տան հաղորդակցվել արվեստի հետ:

«Սիրելի´ ուսուցիչներ, տնօրեններ և ծնողներ, որպեսզի Ձեր երեխաները հնարավորություն ստանան շփվելու արվեստի հետ, անպայման աջակցեք, որ կարողանան գրանցվել և գնալ թատրոն ու համերգասրահ:

Խրախուսե՛ք նաև, որ օգտվեն թանգարաններ և պատկերասրահներ այցելելու իրենց տրված տոմսակներից»,- գրել է ԿԳ նախարարը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս