Ամերիկյան ներդրումային բանկը 2019-ին Թուրքիայի համար 2.5% տնտեսական անկում է կանխատեսել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

.

Ամերիկյան «Goldman Sachs» ներդրումային բանկի տնտեսագետները մայիսի 10-ին հրապարակված զեկույցում Թուրքիայի վերաբերյալ ոչ բարենպաստ կանխատեսումներ են արել: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Զեկույցում նշվել է, որ թուրքական ազգային արժույթի՝ լիրայի արժեզրկումը կարճաժամկետ կտրվածքով բացասական ազդեցություն է ունենալու երկրի տնտեսական աճի վրա:

Հայտնի ֆինանսական կազմակերպության զեկույցում արված կանխատեսումների համաձայն՝ 2019-ի առաջին եռամսյակում սպասվող տնտեսական աճը 2-րդ եռամսյակից սկսած վերածվելու է անկման:

Նման պայմաններում կազմակերպության մասնագետները Թուրքիայի տնտեսության անկման ցուցանիշը 2019-ի համար 1.5%-ից իջեցրել են 2.5%-ի: