Կքննարկվի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

1

ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ նման հանձնաժողով ստեղծելու ժամանակն արդեն հասունացել է:

«Քննիչ հանձնաժողով ստեղծելու հետ կապված` ընդունում ենք ի գիտություն, և այդ հարցը Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում կքննարկվի, և միջոցներ կձեռնարկվեն»,- ասաց Մակունցը: