Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ 7 անձ բացատրություն է տվել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

Հրանտ

Ազատության հրապարակում ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված 7 անձ բացատրություն է տվել  ոստիկանության կենտրոնական բաժնում: Այս մասին հայտնում է ոստիկանությունը։ Հետաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 18-ին միջադեպ է տեղի ունեցել Ազատության հրապարակում։ ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանը թոռների հետ զբոսնելիս է եղել Ազատության հրապարակում, երբ  նրա վրա հարձակում են գործել Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիա իրականացնող երթի մասնակիցները։ Ոստիկաններին հաջողվել էր տեղում հանդարտեցնել ակցիայի մասնակիցներին:

Միջադեպի վերաբերյալ մի քանի տեսագրություններ են ներկայացվել ոստիկաններին։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս