ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Սևանա լճի մասին» օրենքում՝ Սևանա լիճը դիտարկելով որպես Հայաստանի քաղցրահամ ջրի շտեմարան:
Ըստ այս փոփոխության՝ կարգելվի Սևանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն:
Հետաքրքիր է, եթե այս փոփոխությունն ընդունվի, արդյոք այն հիմք կհանդիսանա՞ Ամուլսարի հանքավայրի շահագործումն արգելելու համար, չէ՞ որ այն անմիջականորեն ազդելու է Սևանա լճի էկոհամակարգի վրա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: