ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
«Apsny.ge» կայքը գրում է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էստոնիայի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի երկծոսի, միայն կհիշեցնի, որ ՌԴ նախագահը խախտել է իր բոլոր պարտավորությունները։
Հարցին՝ ի՞նչ կասեր Վրաստանի նախագահը Ռուսաստանի նախագահին, Զուրաբիշվիլին պատասխանել է. «Հետաքրքիր է՝ ինչ կպատասխաներ Պու՛տինը: Նա՛ պետք է անի առաջին քայլը: Այժմ եվրոպական բոլոր գործընկերների՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում ունեցած խնդիրն այն է, որ Ռուսաստանն իրեն ճիշտ չի դրսևորում միջազգային հանրության շրջանակում և ոչ ոքի չի հարգում: Դա վերաբերում է ոչ միայն Վրաստանին, այլ ընդհանրապես Ռուսաստանի պահվածքին: Ի՞նչ տիպի երկխոսություն կարող է լինել նման պայմաններում»,- ասել է Զուրաբիշվիլին: