Դատախազությունը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի երկու որոշումները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

քոչարյան

ՀՀ դատախազությունը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի երկու որոշումները։ Այդ մասին լուրը 24News-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ հաստատեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ 

«Դատախազությունը երկու բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան վարույթը կասեցնելու և  այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին», - ասել է Արևիկ Խաչատրյանը։

Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել մայիսի 18-ին՝ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս