Վերջին զանգին շրջանավարտների մասնակցությամբ պատահար չի եղել․ մեքենա է վարել 71 անչափահաս

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 25, 24News

վերջին

Վերջին զանգի օրը՝ մայիսի 24-ին հանրապետության ողջ տարածքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 207 մեքենա, որոնցից 71-ի դեպքում ղեկին անչափահասներ են եղել։ 24News-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

«Ընդհանուր առմամբ 207 մեքենաներից 89-ը Երևանից են տարվել հատուկ պահպանվող տարածք, 118-ը՝ մարզերից: Երևանում անչափահաս վարորդների թիվը 29 է, մարզերում՝ 42-ը: 207-ից 37 դեպքում տրանսպորտային միջոցների վարորդները եղել են ոչ սթափ վիճակում»,- նշում է ոստիկանությունը:

Մայիսի 24-ին անչափահասների մասնակցությամբ որևէ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս