ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News
ՌԴ Քննչական կոմիտեն իրենց հորը սպանելու գործով վերջնական մեղադրանք է առաջադրել Խաչատուրյան քույրերին։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Նրանք մեաղադրվում են ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասի «10» կետով (նախնական համաձայնությամբ սպանություն, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից):
2018թ. հուլիսի 27-ի երեկոյան Մոսկվայի Ալտուֆևյան խճուղու տան մուտքում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի՝ պարանոցի ու կրծքավանդակի բազմաթիվ կտրող-ծակող վնասվածքներով։
Քննության տվյալներով՝ նրան սպանել են երեք քույրերը՝ անձնական թշնամանքի պատճառով, նրանց մեղադրանք է առաջադրվել։