Մեր այցը հայոց արքաների դամբարան առանձնահատուկ խորհուրդ ունի․ ՀՀ 3-րդ նախագահ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 05, 24News

1

Մեր այցը հայոց արքաների դամբարան առանձնահատուկ խորհուրդ ունի: Այս մասին հուլիսի 5-ին Աղձք կատարած ուղեւորությունից հետո նշել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Դա եւ՛ հարգանքի տուրք է մեր նախնիների հիշատակին, եւ՛ մեզ համար անանց արժեքների՝ հայոց պետականության ամրապնդման, մեր ժողովրդի դարավոր պատմության ընթացքում ստեղծված հսկայական ժառանգության պահպանման կարեւորության ընդգծումը, ինչպես նաեւ մեր հանձնառությունը՝ շարունակելու հայ ժողովրդի հարատեւման ու զարգացման, հզոր եւ կայուն Հայաստան ունենալու համար մեր ջանքերը:

Ինչպես պատմության բոլոր փուլերում, այսօր էլ, վստահաբար, այդ ամենին հասնելու համար կարեւորագույն երաշխիքը մեր միասնականությունն է»,-նշել է Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ ՀՀԿ-ականներն ամեն տարի նման խորհրդանշական ուխտագնացություն են կատարում Աղձք, որն այս տարի համընկել է ՀՀ սահմանադրության օրվա հետ։ Այնուհետեւ հանրապետականներն այցելեցին Տեղերի վանական համալիր եւ միասնական աղոթք կատարեցին եւ մոմ վառեցին Սուրբ Աստվածածին եկեղեցում։