Հրշեջները մարել են մոտ 16.63 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 05, 24News

1
Հուլիսի 5-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ 

Երևանում՝ 3000 քմ, 1000 քմ, 500 մք, 200 քմ խոտածածկ տարածք,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ մոտ 1 հա, Եղվարդ քաղաքում՝ մոտ 5000 քմ և 1200 քմ,

Արագածոտնի մարզի Օշական գյուղում՝ մոտ 2 հա, Աշտարակ քաղաքում՝ 1 հա, 

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 400 քմ, 

Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ մոտ 7 հա,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 500 քմ, 

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ մոտ 3000 քմ, Կապան քաղաքում՝ 700 քմ, Սիսիան քաղաքում՝ 400 քմ,

Ձորափ-Ուջան ավտոճանապարհին՝ մոտ 2000 քմ, Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին՝ մոտ 4 հա  խոտածածկ տարածք:

Հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: