ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 11, 24News
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է արել՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը Արցախում մարդու իրավունքների պաշտպանության մասին, որով նա հանդես է եկել ԵԱՀԿ նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը Սլովակիայում: Այս մասին գրում է Media.az-ը:
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան նշել է, որ մարդու իրավունքները համընդհանուր բնույթ են կրում, և այս առումով որևէ խտրախանություն չպետք է լինի:
Ըստ նրա արցախահայության իրավունքներին հակադրել է ադրբեջանցիների իրավունքների հարցը, որոնք, իբրև, տեղահանվել են իրենց տներից:
«Չի կարելի ապահովել մարդկանց մի խմբի մարդու իրավունքների պաշտպանությունը մյուսների իրավունքների խախտման հաշվին», - Նշել է Աբդուլաևան:
Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ ոչ պաշտոնական հանդիպմանը խոսել էր ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ մեխանիզմ գտնելու մասին: