«Սասնա ծռերը» հույս ունեն՝ ՊՊԾ գնդի գրավման և ոստիկանների զոհվելու օրը կդառնա ազգային տոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

Վարուժան

«Սասնա ծռեր»-ի քարտուղարությունը հյատարարություն է տարածել, որն ներկայացրել է կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը։ Ըստ հայտարարության՝ հուլիսյան ապստամբությամբ իրենք «աղետ են կանխել»:

«Պահանջում ենք դադարեցնել ապստամբների նկատմամբ նախորդ ռեժիմից սկսված հալածանքը և ազատել ռազմագերիներին՝ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։ Այս ամենից անկախ՝ կյանքի բնականոն ընթացքը, չնայած ներկայիս հետընթացին ու ճահճացմանը, անկասելի է։ Թեկուզ որոշ ուշացումով մեր երկրում հաստատվելու է արդարությունը, ոճրագործները կանգնելու են հայկական Նյուրինբերգի առաջ, իսկ հուլիսի 17-ը պաշտոնապես դառնալու է ագային տոն», - ասված է հայտարարության մեջ:

2016-ի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորումը Երևանում ոստիկանական գունդ էր գրավել, որի ժամանակ սպանվել էին ոստիկաններ՝ լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news