48-ամյա տղամարդը հայրական տան ավտոտնակից գտել է հանգուցյալ հոր հրացանը և հանձնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 26, 24News

ոստիկանություն

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 25-ին՝ ժամը 12։45-ին, Ճամբարակի Պարույր Սևակի փողոցի բնակիչ, 48-ամյա տղամարդը կամավոր հանձնել է մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն գտել է նույն օրը հայրական տան ավտոտնակից, և որ պատկանել է հանգուցյալ հորը:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: