Թրամփը հրամայել է ԱՄՆ-ում Վենեսուելայի իշխանությունների ակտիվներն արգելափակել

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 06, 24News  

1
 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր Է ստորագրել Միացյալ Նահանգների իրավասության ներքո գտնվող Վենեսուելայի իշխանությունների ակտիվների արգելափակման վերաբերյալ՝ այդ ցուցակում ներառելով երկրի Կենտրոնական բանկը եւ PDVSA պետական նավթընկերությունը: Այդ մասին ասված Է օգոստոսի 6-ին Սպիտակ տան տարածած փաստաթղթի տեքստում:

«Վենեսուելայի իշխանությունների ամբողջ սեփականությունը եւ սեփականության բաժինները, որոնք գտնվում են ԱՄՆ-ում կամ հետագայում կհայտնվեն ԱՄՆ-ում կամ գտնվում են կամ հետագայում կհայտնվեն Միացյալ Նահանգներից ցանկացած (ֆիզիկական կամ իրավական – խմբ.) անձի սեփականության մեջ կամ վերահսկողության ներքո, հանդիսանում են արգելափակված»,- ասված Է փաստաթղթում: Ակտիվների արգելափակումն ուժի մեջ Է մտնում օգոստոսի հինգից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: