Վարչապետի ուղիղ եթերից եմ փաստաթղթի մասին իմացել․ բովանդակությանը ծանոթ չեմ․ Վանեցյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Արցախում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, ըստ որի՝ ձեռքի տակ ունի մի գաղտնի փաստաթուղթ, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի, կազմվել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք։

«Փաստաթղթի բովանդակությանը ծանոթ չեմ, վարչապետի ուղիղ եթերից եմ դրա մասին իմացել»,-ասել է Արթուր Վանեցյանը, ապա հավելել, որ եթե փաստաթղթերում կլինեն նյութեր, որոնք կպարունակեն հանցակազմ, կլինի հետևանք։

ԱԱԾ տնօրենն անդրադարձել է նաև Արցախում հնարավոր լարվածությանը և հայտարարել, որ Արցախը յուրահատուկ վայր է, ու Արցախում պետք է լինի կայունություն։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։