Ո՞ւմ էր ձեռնտու մարտիմեկյան հարցը նետել «BBC», սա շատ ավելի լուրջ խաղի մաս է․ Զաքարյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

«Ինչ-որ շրջանակ կազմակերպել է, որ մարտիմեկյան տեղեկատվությունը նետվի «BBC» ռուսական ծառայություն, և վերջինս դա համարել է իր համար կարևոր թեմա ու անդրադարձել։ Քիչ հավանական է թվում, որ ՀՔԾ-ն ինքը կարող էր տրամադրել փաստաթղթերը, թեև ոչինչ բացառել չի կարելի»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում նման կարծիք է հայտնել Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը։

Նա նաև հորդորում է զգուշավորություն ցուցաբերել և հետևել, թե հետո ինչ կարող է լինել։ 

«Սա կարող է շատ ավելի լուրջ խաղի մի մաս է։ Սա ռուսաստանյան շրջանակի պատկանող թերթ չէ, որ փողը տվել են, գրել են։ «BBC»-ին մեջն է, այսինքն՝ սա սկանդալային ձևակերպում է։ Դրա համար մենք պետք է մի քիչ ավելի զգուշավոր հետևենք հասկանալու համար այն զուտ ներքաղաքական, ռեգիոնալ, թե գլոբալ կոնտեքստ ունի»,- ասել է նա։

Ըստ Զաքարյանի՝ եթե մենք իմանանք՝ ո՞վ է փոխանցել, մենք կհասկանանք նաև այն շարժառիթները, որի համար արվել է դա, և ամենակարևորը՝ ո՞ւմ է դա ձեռնտու։

Շարունակությունը՝ տեսանյութում։