Մեզ պետք չէ սեղանին միայն հաց և պանիր ունեցող ժողովուրդ, այլ ժողովուրդ, որ ունի երազանքներ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

«Եթե մենք ունենայինք զրոյից երկիր, մեզ հեշտ կլիներ կառուցել ու հասնել փոփոխությունների, բայց մենք ժառանգել ենք մի երկիր, որի ամբողջ օրենսդրությունն աղավաղված է»։ Այդ մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը։

Պատասխանելով քննադատություններին՝ իշխող քաղաքական ուժի պատգամավորը նկատել է, որ նախկին իշխանությունները փորձում են մանիպուլացիաներով ֆիքսել, թե լավ են կառավարել, և հիմա նորերը չեն կարողանում աշխատեցնել համակարգը։ 

Ըստ Անուշ Բեղլոյանի՝ աղավաղված օրենսդրության մեկ-երկու կետը փոխելով չի լինի, պետք է զրոյից գրել հիմնարար օրենքները, որի վրա իրենք աշխատում են։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։