«Մեզ պետք չեն էդ հանքերը, որոնք երկրը դարձնելու են պոչամբար»․ բողոքի ցույց՝ Բ26-ի դիմաց

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Բաղրամյան 26-ի դիմաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստները բողոքի ակցիա են կազմաերպել։ Ակտիվիստները Երևանի Նորագավիթ թաղամասում թողել են իրենց մեքենաներն ու մետրոյով ելեկ Բաղրամյան 26՝ նախագահի նստավայր, որտեղ վարչապետ Փաշինյանը հանդիպում է նախաձեռնել Ջերմուկի համայնքապետի, ավագանու անդամների, դպրոցների տնօրենների հետ: 

Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր հանդիպել նաև քաղհասարակության 5 ներկայացուցչի հետ, սակայն նրանք մերժել էինառաջարկը՝ նախընտրելով բողոքի ցույցի տարբերակը։

Ընդդեմ Ամուլսարի շահագործման հանդես եկող ակտիվիստները լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել են, որ պահանջում են երկիր, որին իրենք արժանի են։

«Մեզ պետք չեն էդ հանքերը, որոնք մեր երկրը դարձնելու են պոչամբար, ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔԿ-ն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքը:

Փորձագիտական եզրակացությունից դժգոհ ջերմոււկցիները և բնապահպան ակտիվիստները նախրոդ շաբաթ Ջերմուկում հանրահավաք էր տեղի ունեցել։ Մասնակիցներն ակնկալում էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյան, ինչպես խոստացել էր, փորձաքննության արդյունքի հրապարակումից հետո կգա և կքննարկի խնդիրը ընդդիմ Ամուլսարի շահագործման հանդես եկող քաղաքացիների հետ։