Ողբերգական դեպք՝ Սոթքի ճանապարհին․ ուղևորը ընկել է ավտոբուսից և մահացել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

1

Օգոստոսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմանում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը։

1

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 07։50-ի սահմանում, Վադենիսի բնակիչ Սերյոժա Թադևոսյանը իր արած «ՊԱԶ 672» մակնիշի ավտոմեքենայով «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության Սոթքի ոսկու հանքավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը՝ Վարդենիս քաղաքի բնակիչ 32-ամյա Գուրգեն Դարբինյանը ընկել է ավտոբուսից, հայտնվել խճաքարերի և ավտոբուսի տակ։ Գուրգեն Դարբինյանը տեղում մահացել է։

1