Էրդողանը և Թրամփը քննարկել են Սիրիայում վերջին զարգացումները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Զրուցակիցները քննարկել են  երկկողմ համագործակցության և սիրիական ճգնաժամը:

Էրմենիհաբերի փոխանցմամբ Թուրքիայի նախագահն իր գոհունակությունն է հայտնել Թրամփին Ֆրանսիայում կայացած G-7 խմբի գագաթնաժողովին Իրանի հարցում իրականացրած քայլերի համար:

Կողմերը վերահաստատել են իրենց վճռականությունն առևտրաշրջանառության ծավալը 100 մլրդ դոլարի հասցնելու ուղղությամբ:

Երկու երկրների ղեկավարները որոշել են շարունակել համագործակցությունը Սիրիայի Իդլիբ նահանգում քաղաքացիներին պաշտպանելու և հումանիտար նոր ճգնաժամերը կանխելու նպատակով:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news