ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինին: Վերջինս այդ պաշտոնը զբաղեցնում էր 2005 թվականից: Կարասինն ԱԳՆ-ում կարգավորում էր Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջև հարաբերությունները, արտասահմանում գտնվող ՌԴ քաղաքացիների, ինչպես նաև եկեղեցու հետ տարվող աշխատանքները:
Նրա փոխարեն նշանակվել է Եվգենի Իվանովը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: