Նուբարաշենի բակերից ու փողոցներից գողացել են «Սանիթեք» ընկերությանը պատկանող 30 աղբաման

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

.
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի Նուբարաշեն վարչական տարածքում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից գրություն է ուղարկվել ոստիկանության Էրեբունու բաժին և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք, որ սեպտեմբերի 16-ին Նուբարաշեն թաղամասի 11-րդ փողոցի բազմաբնակարանային շենքերի բակերից և 17-րդ փողոցից գողացել են 30 հատ «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող աղբամանները։

Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ նշված գողությունը կատարել է Նուբարաշեն վարչական շրջանի Բ 6 թաղամասի բնակիչ՝ 35-ամյա Գևորգ Խաչատրյանը։

Ոստիկանները գողացված աղբամանների մի մասը հայտնաբերել են և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Գ. Խաչատրյանին և գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news