ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 21:10-ին, Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանատունը։
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձր երկնաքերն է: Պաշտոնապես բացվել է 2010 թ. հունվարի 4-ին և վերանվանվել է «Բուրջ Խալիֆա»՝ հարևան Աբու Դաբիի էմիրության շեյխ և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայանի պատվին։