Շիրակի մարզում Mercedes-ը շրջվելով՝ հայտնվել է դաշտում․21-ամյա վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 19, 24News

շամշյան

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 15:55-ի սահմաններում Շիրակի մարզի Սարագյուղ գյուղի բնակիչ, 21-ամյա Ղևոնդ Իգիթյանը իր վարած Mercedes մակնիշի 35 TN 061 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 163-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Վարորդի դին քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանության ծառայողները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: