Ընթացք է տրվել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

1

Հ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.

«Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից, սահմանված կարգով ուղղեցի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության»: