Նոր Արեշի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

1

Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 35-րդ փողոցի թիվ 125/3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սենյակի բազմոցին հայտնաբերել Վազգեն Վ.-ի (ծնված 1947 թ.) դին: