Իմ անվան հետ խաղալու փորձը կրել է կազմակերպված բնույթ․ Դավիթ Սանասարյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

դավիթ սանասարյան

Իմ անվան հետ խաղալու փորձը կրել է կազմակերպված բնույթ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՎԾ կասեցված լիազորություններով պետ Դավիթ Սանասարյանը՝ դրա մի ապացույցը համարելով այն քննադատությունը, որ կոծկել է Անի համայնքի ղեկավարի առեւեւույթ ապօրինությունները, մինչդեռ ըստ նրա՝ համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՊՎԾ ուսումնասիրության տեղեկանքի հիման վրա։

Նրա ամբողջական գրառումը՝ ստորեւ․

«Անի համայանքի սիրելի քաղաքացիներ (մարալիկցիներ+)

Ցանկանում եմ տեղեկացնել, որ ՊՎԾ ուսումնասիրության տեղեկանքի հիման վրա և Քննչական կոմիտեի կողմից իրականացված աշխատանքի արդյունքում մեղադրանք է առաջադրվել Անի համայնքի ղեկավարի և երկու աշխատակիցների նկատմամբ։

Հիշում եմ, թե ինչպես էին տարածում, թե իբր ես համագործակցել եմ համայնքի ղեկավարի հետ ու թաքցրել եմ առերևույթ հանցակազմ պարունակող խնդիրները։ Սա հերթական ապացույցներից է, որ իմ անվան հետ խաղալու փորձը կրել է կազմակերպված բնույթ։

Կոռուպցիան արմատախիլ է լինելու և վերջ, այլընտրանք չկա, հնին վերադարձ չկա։

Հարուցված քրգործի վերաբերյալ հղումը՝ ստորև

Սիրում եմ բոլորիդ»։