Ալեքսանդր Թոփչյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

1

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ալեքսանդր Թոփչյանին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին:

Հրամանագրում ասված է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, գրական-մշակութային երկարամյա բեղմնավոր գործունեության համար Ալեքսանդր Էդվարդի ԹՈՓՉՅԱՆԻՆ պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news