Գրիգորի Խաչատուրովին շնորհվել է գեներալ-մայորի կոչում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

1

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Գրիգորի Խաչատուրովին շնորհել է գեներալ-մայորի կոչում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գրիգորի Յուրիի Խաչատուրովին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»:

Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին է:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news