Անտառամեջ գյուղում 12 տոննա անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 2-ին, ժամը 13։40-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։25-ին, մարվել՝ 17։50-ին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Անտառամեջ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել է 12 տոննա կուտակած անասնակեր: