Սերժ Թանկյանը ժամանեց Երեւան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

/

Սերժ Թանկյանը քիչ առաջ ժամանեց Երևան։ Նա Հայաստան է եկել` Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին՝ WCIT 2019-ին մասնակցելու նպատակով

Հիշեցնենք` կոնգրեսը Երևանում նախանշված է հոկտեմբերի 6-9-ը։ Մասնակցության համար Հայաստան են ժամանելու ավելի քան 20 երկրների նախարարական պատվիրակություններ` ավելի քան 2000 մասնակիցներով։