ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News
Ֆրանսիայի հավաքականի հետ Եվրո-2020-ի ընտրական խաղում (1։1) հաշիվը հավասարեցնելուց հետո Թուրքիայի հավաքականը զինվորական ողջույնի ժեստ է ցուցադրել, ինչն առաջացրել է Ֆրանսիայի սպորտի նախարար Ռոքսանա Մարասինյանունի վրդովմունքը։
Սպրոտի նախարարն իր թվիթերյան էջում քննադատելով Թուրքիայի հավաքականին, մասնավորապես գրել է․
«Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային և ոստիկանությանը շնորհակալ եմ անվտանգ հանդիպում ապահովելու համար, սակայն թուրք խաղացողները խանգարեցին այդ ջանքերին, զինվորական ողջույն ցուցադրելով, ինչը հակասում է սպորտի ոգուն։ Խնդրում եմ, որպեսզի ՈՒԵՖԱ-ն Թուրքիայի հավաքականի նկատմամբ պատժամիջոցներ կիրառի»։