Տղամարդը ոստիկանություն է բերել «կարաբին» տեսակի հրացան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News

.

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների տարած բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 14-ին բաժին է եկել Նորագավիթում ապրող 37-ամյա մի տղամարդ ու կամավոր հանձնել «կարաբին» տեսակի հրազեն՝ նախատեսված 7․62 մմ տրամաչփի փամփուշտ կրակելու համար։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, տղամարդու հայտնածով՝ նա զենքը գտել է տան տանիքում։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հրազենը կամավոր հանձնած տղամարդն էլ բաց է թողնվել։