Գյումրու ոստիկանները ապօրինի թմրամիջոց պահելու դեպք են բացահայտել

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 16, 24News

թմրամիջոց

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, հոկտեմբերի 15-ին, ժամը 15-ին, ապօրինի թմրամիջոց պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Անի թաղամասի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի:

Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ մանրացված, չորացված կանեփանման զանգվածով:
Երիտասարդը հայտնել է, որ այն մարիխուանա է, քաղել է վայրաճ կանեփից և պատրաստել անձամբ օգտագործելու համար:
Նախապատրաստվում են նյութեր: