Հակագլոբալիստները գողացել են Մակրոնի 128 լուսանկար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Մակրոն

Փարիզի քրեական դատարանը 8 հակագլոբալիստի 500 եվրոյի տուգանք է նշանակել։ Հակագլոբալիստները մտել են Ֆրանսիայի 130 քաղաքապետարան ու գողացել Էմանուել Մակրոնի լուսանկարները, ինչից հետո լուսանկարները գլխիվայր պահած երթով բողոքի ցույց են անցկացրել։

Լուսանկարների գողությունը հակագլոբալիստները սկսել են 2019-ի փետրվարին։ Անհայտը անձիք մտել են պաշտոնյաների աշխատասենյակներ ու տարել միայն Մակրոնի լուսանկարը։

 Լուսանկարներն այդ կերպ գողանալը հակագլոբալիստները մեկնաբանել են նրանով, որ Մակրոնը պատշաճ ուշադրություն չի դարձնում կլիմայական փոփոխությունների պատճառով ի հայտ եկած խնդիրներին։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news