««Սրանք» կյանքից «օբիժնիկ» ու ներկան ճակատագրի տեղ դրած անուղղելի սրիկաներ են». Աշոտյան

ԵՐԵՒԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐ, 24News

Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դադարե՜ք «սրանց» բացատրել, որ Աստծո, մարդկանց ու օրենքների առջև պատասխան են տալու։ «Սրանք» անհույս էին ի սկզբանե։

Մեր և ձեր նման միամիտները կարող էին կարծել, որ սպառնալիքներով, ատելությամբ, վրեժխնդրությամբ ու տականքությամբ իշխանությունը զավթած ոհմակը, բազմելով պաշտոնեական աթոռներին, երևեկելով պադավատների նստատեղերին, մեր հաշվին աշխարհով մեկ անպտուղ ֆռֆռալով, բազմամիլինանոց պետական միջոցներից օգտվելով, քարոզչամեքենայից ծուխ հանելով, ունակ է պետություն ամրացնել ու մարդկանց կյանք բարելավել։

Ես էլ եմ միամիտներից եղել։ Փորձել եմ հուշել ներքին հարցերում։ Օգնել դրսի հարցերում։ Բայց պիտի ասեմ ուղիղ. «սրանք» անհույս են։ «Սրանց» խրատ, խորհուրդ, ճիշտ պետք չէ։ «Սրանք» կյանքից «օբիժնիկ» ու ներկան ճակատագրի տեղ դրած անուղղելի սրիկաներ են։

«Սրանք» «боги Египта» նայած «проклятье Армении» դարձած բորենիներ են։ «Սրանց» վերջը դաժան է լինելու։ «Սրանց» դեպքում Նոր Կտակարանը չի գործելու։ «Սրանց» համար Հին Կտակարանն է ճիշտ։

Հատուցման ժամը մոտ է»:

Տեսանյութեր

Live

Լրահոս