Արտակարգ դեպք՝ ՌԴ ԶՈՒ զորավարժության ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

ՌԴ ԶՈՒ զորավարժության ժամանակ, որի եզրափակիչ փուլը ղեկավարել է անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը, արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Դեպքը եղել է հոկտեմբերի 17-ին, բայց դրա մասին հայտնի է դարձել միայն այսօր, այն էլ՝ ռուսական մամուլի անանուն աղբյուրներից։

Զորավարժության այդ փուլում նախատեսված էր ռուսական նավատորմի «Ռյազան» միջուկային սուզանավից արձակել երկու միջմայրցամաքային «Չիժա» հրթիռներ։ Սակայն մեկնարկ հրամանից հետո արձակվել է հրթիռներից միայն մեկը։ Մյուսը լռվել է արձակման հանգույցում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է մյուս ռազմանավերից ու ցամաքային արձակման կետերից նմանատիպ հրթիռների արձակման կադրեր, բայց չհաջողված արձակումը կատարած նավից կադրեր չեն հրապարակվել։

Անհաջող արձակման պատճառները դեռ հայտնի չեն ։ Սուզանավը մշտական տեղակայման վայր է ժամանել ժամկետանց հրթիռով։