Պուտինն ու Էրդողանը Սոչիում կարող են առանձնազրույց ունենալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում հոկտեմբերի 22-ին անցկացվելիք հանդիպմանը կքննարկեն Սիրիայում տիրող իրավիճակն ու երկկողմ հարաբերությունները։  Այս մասին հայտնել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը՝ չբացառելով, որ առաջնորդներն առանձնազրույց կունենան։ Այս մասին հայտնում է РИА Новости-ին։

«Բանակցություններ տեղի կունենան ոչ մեծաթիվ պատվիրակությունների կազմով։ Չի բացառվում, որ Պուտինն ու Էրդողանը կզրուցեն առանձին։ Այնուհետև առավել ընդլայնված ձևաչափափով կկայանա աշխատանքային նախաճաշ, որի ընթացքում անդրադարձ կկատարվի նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերին»,- ասել է Ուշակովը: