ՀԺՄ-ն դատապարտում է «Nouvelles d'Arménie» ամսագրի խմբագրության վրա հարձակումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 21, 24News 

/

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է «Nouvelles d'Arménie» ամսագրի խմբագրության վրա հարձակումը: Դեպքի առնչությամբ միությունը հանդես է եկել հայտարարությամբ:

«Սա ամսագրի դեմ հարձակման առաջին դեպքը չէ, և, ինչպես հավաստում են ամսագրի աշխատակիցները, նախորդ դեպքերից որևէ մեկը, ցավոք, չի բացահայտվել:  Հեղինակավոր լրատվամիջոցը  տարիներ շարունակ զբաղվել է համահայկական կարևորության խնդիրների բարձրաձայնմամբ, Հայոց ցեղասպանության ժխտման դատապարտմամբ, Արցախի Հանրապետությանն իր աջակցությամբ: Ազատ խոսքի հանդեպ ցանկացած բռնություն կամ ճնշում մեծագույն խնդիր է ժողովրդավարական ցանկացած պետության համար: Հայկական ամսագրի խմբագրակազմի ներկայացուցիչները հարձակումը կապում են գլխավոր խմբագիր, ֆրանսահայերի համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Արա Թորանյանի՝ Փարիզում անցկացվող հակաթուրքական ակցիաներին մասնակցելու ու Սիրիայի քրդերին աջակցություն հայտնելու հետ, և սա տագնապալի ազդանշան է: Մամուլի հանդեպ հաճախացած հարձակումները, հատկապես պայմանավորված քաղաքական իրողություններով, պետք է դառնան բոլորի խստիվ դատապարտման առարկան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է հայտարարության մեջ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս